«Ամբիոնի մոտ է հրավիրվում մեծն Գալուստ Սահակյանը»:
Հաշվի առնելով, որ կառավարությունը նեղացրել է Գալուստ Սահակյանին, ԱԺ նախագահը հավանաբար որոշեց իր կուսակից ընկերոջը մխիթարել՝ իր կողմից մեծարելով: Մեծն Գալուստ Սահակյան. իրոք որ հատկապես այսօրվա նեղացած հայտարարությունից եւ ՀԱԿ-ական ոճով սպառնալիքից (պայքարելու ենք մինչեւ վերջ) հետո Գ. Սահակյանը պատգամավորների մեծամասնության (ՀՀԿ-ականների) համար մեծություն կարող էր դառնալ: Չէ՞ որ հույս տվեց, որ ՀՀԿ-ական պատգամավորների բաղձալի երազանքը կիրականանա, եւ նրանց համեստ աշխատավարձերը եւ առավել համեստ ծախսերը կավելացվեն: Բայց լավ է, որ մեր ԱԺ նախագահը գոնե հումորի զգացում ունի: