«Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Հանրապետականը շարունակում է իրականացնել քաղաքական բարեփոխումներ՝ հենվելով քաղաքական լայնախոհության եւ հանդուրժողականության վրա»:
Հանրապետականը միշտ էլ բարեփոխումներ իրականացրել եւ իրականացնում է, ուղղակի այդ «բարեփոխումներ»-ի դրական արդյունքները չեն ուզում երեւալ կամ էլ մենք տեսողության հետ խնդիրներ ունենք: Չնայած արդարության համար նշենք, որ որոշ բարեփոխումներ ակնհայտ երեւում են: Օրինակ՝ բարեփոխումներն ընտրակեղծիքների ինստիտուտում: Կեղծիքների նոր մեթոդներ, նոր տեխնոլոգիաներ, շատ ավելի քաղաքակիրթ, բայց արդյունավետ կեղծիքներ, քան նախկինում: Մի շարք այլ բարեփոխումներ էլ ակնհայտ են. քաղաքական վերնախավը եւ քրեաօլիգարխիկ տարրերը գնալով ավելի ու ավելի լավ են ապրում, բարգավաճում: