
Մեր քաղաքացիները գիտակցում են, իրավագիտակից են, մարդկանց թիվը գնալով նվազում է: Armlur.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ի վերջո ինչպես է կարգավորվելու Բաղրամյան պողոտայի երթևեկությունը, ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Հասկանում են, որ իրենց գործողություններն անօրինական են: Իմ կարծիքով, կսթափվեն և վերջ կդնեն այս անօրինականությանը», – նշեց նա:
Մեր այն հարցին, թե որն է պատճառը, որ երեկ ցանկանում էիք դիմել գործողությունների, սակայն ետ կանգնեցիք որոշումից, Օսիպյանը ընդգծեց. «Չենք ուզում ավելորդ լարվածություն, մեր ժողովուրդն են, մեր քաղաքացիներն են, փորձում ենք բացատրական աշխատանքներ տանել իրենց հետ»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: