Երբ ինչ-որ կուտակված ուժ բաժանվում է, միանշանակ այն թուլանում և կիսվում է: Armlur.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե որքան է նպատակահարմար երկու խմբերով և տարբեր վայրերում շարունակել պայքարը, ասաց ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
«Բայց ես կասեմ հետևյալը. ոչ թե ցուցարարներն են երկու մասի բաժանվել, այլ «Ոչ թալանին» համակարգող խումբը, գիտակցելով իրավիճակի սրությունը, վտանգը և սադրանքները, առաջարկեցին և հորդորեցին, որ մարդիկ գան Ազատության հրապարակ: Ով եկավ, ինձ թվում է` գիտակից հասարակությունն է», – նշեց Եղիան:
Նա ընդգծեց, որ Բաղրամյան պողոտայում այժմ նախաձեռնող խմբից ոչ ոք չկա և արդեն քաղաքական երանգներ է ստանում պայքարը: «Երեկ այնտեղի խումբը, ովքեր ցույց էին տալիս, թե իրենք են «առաջնորդները», ցանկանում էին ծեծել Վաղինակին», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում