Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հրապարակեց իրենց շարժման հետագա անելիքները և նշեց, թե իրենք որոշ ժամանակով հրաժարվում են փողոցային պայքարից:
«Անցնում ենք պայքարի այլ հարթակ` չմոռանալով ու բաց չթողնելով փողոցային պայքարը: Ցանկացած վայրկյանի կարող ենք դուրս գալ, Բաղրամյան պողոտան փակել, յոթ օր, յոթ գիշեր մնալ: Բայց էնտեղ մնալն իր արդյունքը տվել է, շարունակում է տալ:
Այս պահին իշխանությունները կես քայլ հետ են գնացել, կես քայլ: Ոչ թե մենք ենք մեկ քայլ առաջ գնացել, այլ իրենք կես քայլ հետ են գնացել: Աուդիտորական խումբ են ձեւավորել, որ ուսումնասիրեն ՀԷՑ-ի ծախսերը, շռայլությունները, հրավիրել են ակտիվիստների, տնտեսագետների, միջազգային փորձագետների, հանրության կողմից մարդկանց, ովքեր կհետեւեն այդ ամենին:Նախաձեռնությունիցնույնպես 2-3 հոգի կարող է մասնակցել: Սակայն մասնակցելը դեռ քննարկման փուլում է: Պետք է հասկանալ` ճիշտ կլինի մասնակցել աուդիտին, թե ոչ:
«Ոչ թալանին»-ը բոլոր տնտեսագետներին խնդրում է միանալ, միասնական համակարգ ստեղծել ,քննարկել վերլուծել տեղի ունեցածը: Ընդամենը շատ կարճ ժամանակով ասում ենք հաջողություն: Եթե ամեն ինչ այնպես չլինի, մենք նորից կդիմենք փողոցային պայքարի: Բոլորս էլ ուժեղ ենք, դուխով ենք: Ես պատրաստ եմ ամեն օր գնալ, կանգնել, ջրվել, ծեծվել:
Կոչ ենք անում համախմբվել, ստեղծել անկախ խմբեր, որոնք վերլուծություն կանեն, կմշակեն տեքստ, որը կարող ենք մտցնել նրանց աչքը ցանկացած ատյանում` կառավարություն, ԱԺ, նախագահական, որն ամենակարեւորն է, որովհետեւ էնտեղ են որոշումներ կայացնում եւ միակ մարդը, ով կարող է չեղյալ համարել այս ամենը, էնտեղ է: Բայց իրականում ինքն էլ այդքան իրավասություն չունի ինչ-որ հարցեր լուծելու: Կոչ ենք անում համախմբված լինել եւ շարունակել պայքարը:
Իսկ Բաղրամյան փողոցը կազմ-պատրաստ մեզ է սպասում, ամեն պահի կարող ենք վերադառնալ Բաղրամյան փողող և այս անգամ բոլոր կողմերից փակել, այնպես, որ իրենք ելումուտ չունենան»- նշեց Շուշանյանը: