Վարդան Ղուկասյանը կողքից հեռացնում է սպորտսմեններին և քրեական հեղինակություններին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ Գյումրիի մեր աղբյուրների՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսական  վիճակը վերջին շրջանում այնքան էլ լավ չէ: Նա  կամաց-կամաց սկսել է կողքից հեռացնել նեղ թիմի ներկայացուցիչներին՝ սպորտսմեններ, քրեական աշխարհի ներկայացուցիչներ եւ  այլն: Այս քայլը շատերի գնահատմամբ նշանակում է, որ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ապագայում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտքից: Հակառակ դեպքում ձայն բերող մարդկանց չէր նեղացնի: Մեկ այլ տեսակետի համաձայն էլ նա ոչ թե «հանձնվել» է, այլ պարզապես որոշել է իր գումարները ներդնել Ամենափրկիչ եկեղեցու հարդարման  վրա, որպեսզի նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ շուքով կազմակերպի բացման արարողությունը: Պարզապես դեռ որոշված չէ՝ դա կլինի պատգամավորակա՞ն, թե՞ քաղաքապետի ընտրությունների նախաշեմին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս