Աժ արտահերթ նիստի փակ կամ բաց լինելու մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարությյունը երեկ պաշտոնապես հաստատեց, որ հուլիսի 2-ին Աժ արտահերթ նիստ է նախաձեռնում, որի օրակարգում «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև պետական արտահանման վարկ տրամաորելու մասին» համաձայնագիրն է։

Նիստի փակ կամ բաց լինելու մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա: Այնինչ, անցյալ շաբաթ իշխանական շրջանակներից տեղեկություն կար, որ նիստը ոչ միայն փակ է լինելու, այլ նաև օրակարգում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի գործունեության երկարաձգման հարցն է քննարկվելու: Ինչ վերաբերում է կառավարության նշած օրակարգային հարցին, խոսքը 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ վարկի մասին է, որով նախատեսվում է ընդլայնել ՀՀ զինված ուծերի ժամանակակից սպառազինման տեսականին: Ըստ մեր տեղեկությունների, վարկը տրամադրվելու է տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով: Սույն գումարի մի մասը, ըստ ՀՀԿ-ականների, ուղղվելու է էլէներգիայի սակագնի չբարձրացման հետևանքով առաջանալիք ֆինանսական ճեղքվածքը փակելուն: Իսկ այդ ճեղքվածքը փակելու համար առաջիկա 1 տարվա կտրվածքով անհրաժեշտ է 50 միլիոն դոլար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս