Ծառուկյան Գագոն ու հարկայինը «Հրազդան» ստադիոնին սնանկացրին. Աշոտ Աղաբաբյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը չի կարողանում վճարել թերթի  վաճառքով զբաղվող «Պրեսս Ատտաշե» ընկերության 180 հազար դրամի պարտքը: Այս փաստը պատգամավորը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Ասեմ, թե բանն ինչումն է: «Հրազդան» ստադիոնը ինքը հարկային տեսչության ստուգումների արդյունքում հայտնվեց ֆինանսական փակուղու մեջ: 5-6 ամիս է՝ աշխատավարձ չենք կարողանում տալ, եւ մեր աշխատակիցները բողոքել են դատարան, ընկել ենք ցայտնոտի մեջ… Դիմել ենք, որպեսզի «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը սնանկ ճանաչվի: Երբ հաշիվների վրա կալանք դրվեց, շատ պարտատերեր ունեցանք:

Սնակն ճանաչվելու որոշումը եղել է, բայց մենք առողջացման ծրագիր ենք ներկայացնելու, որ մեր հաշիվները կալանքից ազատենք եւ կարողանանք մեր պարտավորությունները կատարել: Ստադիոնը սնանկ է ճանաչվել: Տոնավաճառն էր այդ մեծ կառույցը սպասարկում. կեսը Ծառուկյան Գագոն տարավ, հարկայինն էլ մյուս կեսը, եւ «Հրազդան» ստադիոնին սնանկացրեցին»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս