ՃՈ արդեն նախկին պետը կտեղափոխվի Քննչական կոմիտե. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն պատրաստվում է տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե: Երեկ Արտակ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր աշխատանքից: Հարությունյանը նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում եւ եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի թիմակիցը:

Սակայն, մինչ կձեւավորվեր քննչական կոմիտեն, նա նշանակվեց ՃՈ պետ: Հավելենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Արտակ Հարությունյանն ասել է, որ համակարգից հեռանալը պայմանավորված է առողջական խնդիրներով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս