Այսօր առավոտյան Բաղրամյան պողոտա էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով եկել էր ծանոթանալու իրավիճակին, հետաքրքրվելու` ինչպես է անցել գիշերը: Հավաքված մի քանի լրագրողներին նա կես կատակ ասաց` այսքա՞նդ եք մնացել, որ դիմադրողականություն ունեք, մնացած բոլորը հիասթափվե՞լ են էս ամենից:
Այնուհետև նայելով դեպի ակտիվիստները, որոնք սովորաբար առավոտյան այնքան էլ մեծաքանակ չեն լինում, հարց ուղղեց` ինչքա՞ն մարդ կլինեն, մի 60-70.
«Բա ո՞ւր ա մեր կենդանի շիթը, չե՞ն վախենում ոստիկաններից, որ հեսա կկոտորեն,- կրկին կատակելով ասաց ոստիկանապետը, այնուհետև շարունակեց,- մեր սերնդի ծերուկ ավազակները ստեղ չե՞ն, գալիս խառնում են ջահելներին, թողնում թռնում են: Կռված տղերքը կռվարարություն չեն սովորացնում, նրանք խաղաղություն են սովորեցնում, այլ ոչ թե գալիս են, ֆոլկլյոր օգտագործեմ, մուտիլեվկով են զբաղվում»,- նկատեց Վլադիմիր Գասպարյանը, այնուհետև խաղաղություն մաղթելով բոլորին` հեռացավ:
Ուղիղ միացումը` Ազատություն ռ/կ-ի