
Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Նա ազգային հավաքականը գլխավորել էր 2014-ի օգոստոսին և հեռացվել է անբավարար արդյունքների պատճառով:
Գուս Հիդինկին կփոխարինի նրա օգնական Դանի Բլինդը, ով Հոլանդիայի հավաքականը պետք է գլխավորեր Եվրո-2016-ից հետո: