
Տոկիոյից Օսակու ուղևորվող ճեպընթացի ուղևորն ինքնահրկիզվել է և մահացել ստացած այրվածքներից:
Ականատեսների վկայությունների համաձայն՝ տղամարդն իր վրա հրկիզվող նյութ է լցրել ու ինքնահրկիզվել: Հրդեհի արդյունքում ծանր այրվածքներ է ստացել ևս մեկ կին, ով կլինիկական մահ է տանում:
Բացի այդ, հաղորդվում է այրվածքներից ևս երկու տուժածի, ինչպես նաև երկու ուղևորների մասին, ովքեր գնացքում հրդեհի արդյունքում սրտի նոպայով հոսպիտալացվել են: Այս պահին հրդեհը չեզոքացվել է: