
Միջազգային վարկանիշային Moody’s գործակալությունը «կայուն»-ից «բացասական» է փոխել Ադրբեջանի բանկային համակարգի համար կանխատեսումները, նշվում է գործակալության հաղորդագրությունում, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Moody’s-ի կողմից նախապատրաստած կանխատեսումների վրա ազդել է նավթի համաշխարհային գների անկումն ու դրա հետևանքով Ադրբեջանի ազգային արտարժույթի արժեզրկումը:
Կազմակերպության կանխատեսումները վերաբերում են հաջորդող 12-18 ամիսներին: