ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դուստրս 13 տարեկան է. նկատել եմ, որ վերջերս հետաքրքրված է ժողովրդական գործիքներով, հատկապես քանոնով. երբ հեռուստացույցով ժողգործիքների խմբի որեւէ ելույթ է լինում, ամեն բան թողնում է, գնում նստում էկրանի դիմաց: Նրա համար արդեն ո՞ւշ է երաժշտական դպրոց դիմելու համար: Եւ որտեղի՞ց կարող եմ քանոն ձեռք բերել:

Հռիփսիմե Մաթեւոսյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այժմ սաների ընդունելության հարցում որեւէ տարիքային սահմանափակում չի գործում: Աղջիկը կարող է ընդունվել երաժշտական դպրոցի գեղագիտական դասարան, որտեղ նրա հետ շաբաթական կանցկացվի երկու պարապմունք: Ամսական վարձը նման պարապմունքների համար կազմում է 10 հազար դրամ: Իր ցանկությամբ նա կարող է հաճախել նաեւ «Սոլֆեջո» առարկայի պարապմունքներին: Քանոն միայն դասերի ժամանակ նրան կտրամադրվի դպրոցի կողմից, սակայն մի պայմանով` եթե այդ պահին լինի ազատ գործիք: Այնպես որ, ցանկալի է, որ աղջիկն ունենա սեփական գործիքը: Իսկ թե որ վարպետից ձեռք բերի գործիք, նրան անհրաժեշտ խորհուրդ կտա պարապող մասնագետը:

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Մկրտչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դպրոցականների շրջանում հայկական նվագարանների նկատմամբ հետաքրքրության դրսեւորումն այսօր հայ երաժշտարվեստի ամենանուրբ ու զգայուն լարերից է, ու կարծում ենք՝ ամենայն  հոգածության ու պետական աջակցության կարիք ունի:




Լրահոս