Ամուսինը կասկածել է, որ ինքը չէ երեխայի հայրը. նոր մանրամասներ ծննդատանը տեղի ունեցած արտակարգ դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը արդեն հայտնել էր, այսօր ողբերգական դեպք էր տեղի ունեցել Հանրապետական ծննդատանը: 1982 թ. ծնված Հայկ Վարդանյանը ժամը 10.10-ի սահմաններում նշված հիվանդասենյակում կրակել է իր կնոջ` 1988 թ. ծնված Միլենա Ասատրյանի ուղղությամբ, ապա ինքնասպան եղել:

Ինչպես բժշկական կենտրոնից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, հիվանդանոցում լուրեր են շրջանառվում, որ ամուսնու այդ քայլի պատճառը եղել է այն, որ նա կասկածել է, որ ինքը երեխայի հայրը չէ:

Կրկին ըստ ականատեսների վկայությունների` երիտասարդ զույգը մշտապես տարաձայնություններ է ունեցել` ամուսնու կասկածների պատճառով:

Այժմ բժիշկները պայքարում են 27-ամյա Միլենայի կյանքը փրկելու համար, նրան արյուն են ներարկում, իսկ 33-ամյա Հայկը տեղում մահացել է:

Երեխան դեպքի պահին եղել է մոր կողքին: Նա ծնվել է դեպքից երեք օր առաջ` կեսարյան հատման միջոցով:

 




Լրահոս