
Թուրքական բանակը տանկեր ու զրահամեքենաներ է կենտրոնացնում Սիրիայի Ջերաբլուս քաղաքի հետ սահմանամերձ Կարկամիշ ու Կիլիսի բնակավայրերում, հայտնում է Anadolu գրոծակալությունը:
Թուրքական բանակի ստորաբաժանումները համակ ուշադրությամբ հետևում են Ջերաբլուսում «Իսլամական պետություն» խմբավորման տեղաշարժին:
Հավելենք, որ Սիրիայի Հալեպ նահանգում «Իսլամական պետության» զինյալների ու դիմադրության ուժերի միջև մարտերը շարունակվում են: