
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինյոն հայտնել է Թուրքիա մեկնելու մասին: Ավելի վաղ թուրքական «Անթալյասպոր»-ի նախագահը հայտնել էր, որ ակումբը պայմանագիր է կնքել 35-ամյա բրազիլացու ու կամերունցի հարձակվող Սամուել Էտո՛Օ-ի հետ:
«Բարեւ բոլորին: Շուտով ձեզ հետ կինեմ Թուրքիայում»,- ասել է Ռոնալդինյոն:
Նշենք, որ վերջերս բրազիլացի հարձակվողը հեռացել էր մեքսիկական «Կերետարոյից», որի կազմում նա հանդես էր գալիս 2014թ. սեպտեմբերից: