
«Իսլամական պետություն» ջիհադիստական կազմակերպության զինյալներն առաջին անգամ կնոջ են գլխատել, հայտնում են իրավապաշտպանները:
Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների հետևման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի տարածքում սպանվել է երկու կին, որոնց զինյալները մեղադրել են կախարդության մեջ: Իրավապաշտպանները նշում են, որ սա իսլամիստների կողմից կնոջը նման կերպ սպանելու առաջին դեպքն է:
Ավելի վաղ խմբավորումը համացանցում բազմիցս տեսանյութեր է հրապարակել, որոնցում զինյալները գլխատում են պատանդներին, որոնց համար փրկագին չեն վճարել: Սպանվածների շարքում եղել են բրիտանացի, ֆրանսիացի, ամերիկացի ու ճապոնացի լրագրողներ ու իրավապաշտպաններ: