Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Չերնիշևսկի 1-ին նրբանցքի բնակիչ, 27-ամյա Արման Դանիելյանը, վարելով “Միցուբիշի Լանսեռ” մակնիշի Տ 1865 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր քաղաքի “Հայքի” հրապարակում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակիչ, 30-ամյա Վահան Գալստյանն է, որը կրծքավանդակի սալջարդ և դեմքի քերծվածքներ ախտորոշմամբ տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան պատկանում է “Ռ և Հ տրանսսերվիս” ՍՊԸ-ին: