Կնոջ մոտ կան բազմաթիվ վիրավորումներ. վիրահատությունը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժած կինն անմիջապես տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները, այդ թվում լաբորատոր, գործիքային, համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություններ:

«Հայտնաբերվել են բազմաթիվ, գնդակային,  բեկորային վիրավորումներ ուսահոդի, պարանոցի, ծոծրակային շրջանում: Հիվանդի վիճակը գնահատվում է  ծայրահեղ ծանր, հարաբերական կայուն, ներկայումս գտնվում է վիրասրահում»,- մանրամասնեց  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով բժշկական տնօրեն Արսեն Գրիգորյանը:

Նշենք, որ  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, մասնագիտական խմբի հետ այս պահին գտնվում են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում:




Լրահոս