
Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայությունը (ՍՊԾ) տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ տեղական ժամանակով 01.09-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում` Արարատի մարզի Վեդի քաղաքից 24 կմ դեպի հարավ-արևելք: Ըստ ԱԻՆ կայքի՝ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 39.83˚ և արևմտյան երկայնություն 45.00˚: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: