
Ստրասբուրգում անդրադարձել եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և դատապարտել եմ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը շատ ընդլայնված տեսքով անդրադարձել է այդ դեպքերին:
«Իրենք շատ ուշադիր հետևում են հայաստանյան գործընթացներին, տեղեկատվության պակաս չունեն: Նրանք կոչ են արել, որ ցուցարանների նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: