Բելառուսի խորհրդարանը նշանակել է երկրի նախագահական ընտրությունները 2015 թ հոկտեմբերի 11-ին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է ընտրությունները բաց, ազնիվ ու միջազգային պարտավորություններին համապատասխան անցկացնել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ընտրություններին ներկա կգտնվեն ինչպես բելառուսական, այնպես էլ օտարերկրյա դիտորդներ:
Ավելի վաղ Լուկաշենկոն բազմիցս հասկացնել է տվել, որ ինքը ևս կմասնակցի նախընտրական մրցավազքին: Նա մասնակցել է Բելառուսի նախագահի ընտրություններին արդեն 4 անգամ՝ 1994, 2001, 2006 ու 2010 թթ: