Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը գերծանրքաշայինների (+105կգ) պայքարում նվաճել է երկամարտի բրոնզե մեդալը՝ 412 կգ։
126 կգ անձնական քաշ ունեցող հայ հսկան պոկում վարժությունում գրավել է առաջին տեղը՝ բարձրացնելով 192 կգ։ Հրում վարժությունում Հայկ Հակոբյանը ցույց է տվել երրորդ արդյունքը՝ 220 կգ։
Երկամարտի ոսկե մեդալը նվաճել է չեխ Իրժի Օրզագը՝ 427 կգ (186+241)։ Երկրորդ տեղը գրավել է ռուսաստանցի Ալեքսեյ Լովչեւը՝ 425 կգ (190+235)։