Երգչուհի Սիրուշոն Facebook-ի իր Eurovision Song Contest էջում ներկայացրել է իր նոր “ՊռեԳոմեշ” անվանումով երգը.
Ել ու թող իմանա աշխարհը,
Որ արդար է քո ճանապարհը,
Ել ու թող, որ ազնիվ կռիվդ:
Նշենք, որ երգչուհին երեկ Facebook-ի իր էջում գրել էր, որ այն ինչից սկսվեց ու ծավալվեց այս աշխատանքը, ներշնչանքիս աղբյուրը,որի մեջ մեկ ակնթարթում լսեցի և տեսա այն ամենը, ինչ ձեզ կներկայացնեմ մոտ օրերս: Այս ամենը մեկ անվան և երգի շուրջ` ԿՈՄԻՏԱՍ “Լոռվա Գութաներգ”: Ձեզ հետ կիսում եմ Գութաներգը հենց Կոմիտասի ձայնով: Իսկ իմ երգը, որն առաջին անգամ կհնչի դեկտեմբերի 10-ին կոչվում է…”ՊռեԳոմեշ”…