
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ և ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աջակցությամբ լույս է տեսել «Ճատրակ» շախմատի մասին գիրքը:
Հունիսի 27-ին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կայացավ գրքի հանդիսավոր շնորհանդեսը և նշվեց մշակութային կենտրոնի գործունեության 35-ամյա տարեդարձը:
Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարները, մի քանի թանգարանների տնօրենները և այլ հյուրեր:
Շնորհանդեսի ընթացքում տուն-թանգարանի ղեկավարները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունը, ձեռքբերումներն ու հաջողությունները, բովանդակալից պատմեցին գրքի մասին և իրենց շնորհակալական խոսքը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ ցուցաբերած աջակցության համար՝ նվիրելով գրքի մակագրված օրինակները:
«Ճատրակը» գիրք է, որտեղ հայերենով և ռուսերենով ներկայացվում է շախմատի ստեղծման ուշագրավ պատմությունը՝ խթանելով հասարակության շրջանակում շախմատային մտածողություն զարգացնելու ցանկությունը:
Շախմատի մասին գրքի հրատարակմանն աջակցելով՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ փորձեց ընդգծել ինտելեկտուալ սպորտաձևի կարևորությունը և օգտակար գործ անել շախմատասեր հասարակության համար: