Դաժան սպանություն Ավանում. Հանցագործությունը բացահայտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում  ահազանգ է ստացվել, որ Ավանի Աճառյան թաղամասի 30 շենքի թիվ 37 բնակարանում դիակ կա: 
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված  բնակարանում հայտնաբերել է 1949 թ. ծնված Շուրա Աբրահամյանի դիակը` գլխի մասում բռնության հետքերով: Ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 17.50-ին, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով Ավանի Աճառյան թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 7-ին իր բնակարանում բութ առարկայով հարվածներ է հասցրել Շ. Աբրահամյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս