Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրիյեթը», Թուրքիայի արդարադատության նախարարության շենքի վրա զինված հարձակում է իրականացվել:
Որսորդական հրացանով նախարարության շենքի վրա կրակ բացած անձը ձերբակալվել է:
Շենքի անվտանգության աշխատակիցներին ու ոստիկանությանը հաջողվել է զինաթափել հանցագործին:
Տարվում է հետաքննություն: