
Մարդու իրավունքների պաշտպանության ու քաղաքացիական ինտեգրման Վրաստանի խորհրդարանի կոմիտեն հունիսի 30-ին սկսել է Քրեական օրենսգրքի ու Ադմինիստրատիվ իրավախախտումների մասին օրենսգրքի լրացումների քննարկումը, որոնք ենթադրում են մարիխուանայի ու կանեփի օրինականացում:
Համաձայն լրացումների՝ առանց բժիշկի նշանակման ոչ մեծ քանակով մարիխուանայի ու կանեփի պատրաստումը, գնումը, պահումը կամ օգտագործումը չպետք է լինի քրեականապես պատժելի հանցագործություն, այլ պետք է ընկնի վարչական իրավախախտումների օրենսգրիք տակ: