Ճիշտ քայլը նախաձեռնող խմբի կողմից կատարված քայլն էր: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարին և դրա` երկու մասի բաժանվելուն, այս մասին նշեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
«Պայքարի էմոցիոնալ փուլն անցել էր, տղաները գրանցել են փայլուն հաղթանակ: Հասել են նրան, ինչին օրենսդրությամբ կարելի էր հասնել: Հիմա պայքարը պետք է տանել ինտելեկտուալ փուլ` հետևել աուդիտին և ապացուցել այն մեղադրանքները, որ ասում են ՀԷՑ-ի հասցեին», – հավելեց նա:
Նրա խոսքով, դա շատ կարևոր փուլ է և դրա ընթացքում կհանդարտվեն էմոցիաները: «Առաջին օրը, եթե հայտարարեին հաղթանակի մասին, կարծում եմ` իրենց կհաջողվեր: Մեկ օրը հնարավորություն տվեց այլ ուժերի բացատրել, որ այդ գումարն էլ է քո գրպանից գնում», – ընդգծեց Իսագուլյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում