Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2012 թ. դեկտեմբերի 14-ից գործարկվելու է “Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման” միջպետական նշանակության ավտոճանապարհի` Բագրատաշենի մաքսակետին հարող տարածքում` Վրաստանի սահմանից դեպի Ալավերդի քաղաք ուղղության վրա նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաեւ, որ ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 20 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:
Արագաչափերի տեղադրումը շարունակվում է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ