ՏՄՊՊՀ-ն տուգանեց երշիկ արտադրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին հրապարակեց երշիկեղենի շուկայում ուսումնասիրության արդյունքները:
Անբարեխիղճ գործունեություն իրականացնողներն են. “Մուշ”, “Ա. Բիլյան”, “Առ Դելիկատես”, “Նատֆուդ”, “Ջրվեժի մսամթերքի կոմբինատ”, “Մարիլա”, “Բաբիկ 90”, “Էրեբունի աստղ”, “Հայր եւ որդի Գալստյաններ”, “Երեմկա”, “Էլիտ Պրոդ”, ,Ա. “Շիրվանյան եւ ընկերներ”, “Արտյոմ եւ Հրայր եղբայրներ”, “Լումա”, “Կարինե եւ Նարինե”, “Նեպտուն Մար”, “Սոս 97”, “Տիրան Ղազարյան”, “Գայան Ջամե”, “Բարի արագիլ”, “Արթուր Հակոբյան” ԱՁ:      
Բոլոր այս ընկերությունների նկատմամբ կիրառվեց օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տուգանք տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով:  
Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի՝ երշիկի արտադրության մեջ օգտագործում են մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար, ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ, սակայն սպառողները չեն տեղեկացվում: 
Այսինքն՝ երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն:
Բացի այդ՝ ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի եւ խոզի բարձրորակ միս: Մինչդեռ, Հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու եւ այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ համային եւ գունային հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: 
Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ լաբորատոր հետազոտություններ չեն իրականացվել, բոլոր եզրակացությունները հիմնված են փաստաթղթային ստուգումների վրա :
Շաբոյանի խոսքով՝ շատ համային ու գունային հավելումներ են օգտագործում այն երշիկներում, որոնք կոչվում են դիետիկ կամ մանկական, ինչը շատ վտանգավոր է: Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16%, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը, որի մեկ կիլոգրամն արժե 700-800 դրամ:
Բացի այդ, ըստ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի, երշիկի արտադրության ժամանակ մեծ քանակությամբ ճարպ է օգտագործվում, ինչ մասին եւս սպառողները չեն տեղեկացվում:
Շաբոյանը նաև նշեց, որ գյուղնախարարությանը ՏՄՊՊՀ-ն կներկայացնի առաջարկություններ՝ միս և մսամթերքի տեխնիկական կանոնակարգում լրամշակում կատարելու վերաբերյալ:




Լրահոս