Հետաքրքիր փաստեր բանանի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանանի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվում:

Պարզվում է` միջին չափի մեկ բանանը պարունակում է մոտ 30 գ ածխաջրեր և 3 գ բջջանյութ: Այն ապահովում է օրգանիզմի В6 վիտամինի օրական պահանջի 25%-ը, կալիումի օրական նորմայի 13%-ը:

1

Որ դեպքում պետք է օգտագործել բանան

– սպորտով կամ ֆիզիական աշխատանքով եք զբաղվում

– չեք ուզում խնդիրներ ունենալ սրտի և անոթների հետ.

– մարսողության հետ խնդիրներ ունեք.

– հաճախ եք հուզվում:

3

Ինչպիսի բանանն է օգտակար

Որքան դեղին է բանանը, այնքան ավելի շատ է պարունակում շաքար, ուստի ովքեր ուզում են նիհարել, ավելի լավ է՝ չհասած միրգը նախընտրեն: Սակայն կանաչ բանանը կարող է որովայնի փքվածություն առաջացնել: Այդ պատճառով պետք չէ միանգամից երկու բանանից ավել ուտել: Իսկ եթե ձեր նպատակն է բարձրացնել աշխատունակությունը, ավելի լավ է՝ նախընտրությունը տալ դեղին կամ նույնիսկ չափից շատ հասած բանանին

Սակայն եթե դուք դիետա եք պահում, միանգամից 15 գ ածխաջրերից ավել պետք չէ օգտագործել: Հենց այդքան է պարունակում միջին չափի բանանի կեսը:




Լրահոս