Այս օրը մահացել է դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2004թ. այս օրը մահացավ դերասան, ԽՀՍՀ վաստակավոր արտիստ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980) Խորեն Աբրահամյանը:
Ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երևանում։ Մասնագիտական կրթությունն ստացել է Երևանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951թ. և ընդունվել Գ.Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեոն, Պեպոն,Օթելլոն, Արա Գեղեցիկը և այլն)։ 1979–1984թթ. եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988-1995թթ.՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ։ 1985-1988թթ. Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980-1995թթ. դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով։ 2000թ. բեմադրել է Պ.Զեյթունցյանի “Խոր Վիրապ” պիեսը, մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մ.Պանյոլի “Տոպազ”, Ն.Զարյանի “Փորձադաշտ” և այլն)։ Հայտնի էր նաև որպես ասմունքող։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում։




Լրահոս