Հայաստանի եզդիական համայնքը կսատարի գործող նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային փոքրամասնությունների պարտքն է սատարել այն երկրի իշխանություններին, որտեղ բնակվում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում նշել  է Հայաստանի եզդիների միության ղեկավար Ազիզ Թամոյանը: “Եզդի համայնքը Հայաստանի իշխանությունների կողմը կլինի: Այդպես էր նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Դա բոլոր ազգային փոքրամասնությունների պարտքն է”, – նշել է Ազիզ Թամոյանը: Ըստ նրա` անկախ ամեն ինչից, Հայաստանի եզդիները պետք է աջակցեն իշխանություններին` ելնելով իրենց ազգային շահերից: 




Լրահոս