Հարսնաքարի գործով դատական նիստը տեղի չի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստը տեղի չի ունեցել ամբաստանյալներ Դավիթ Ադամյանի ու Արման Բաղդասարյանի պաշտպաններ Սերգեյ Մկրտչյանի ու Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: “Փաստինֆո” լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը նրանց բացակայությունը համարել է անհարգելի՝ պաշտպանները դիմումներ էին ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ այլ դատական նիստերով զբաղված լինելու պատճառով ներկա նիստին չեն կարող գալ, դիմումները, սակայն, դատարանի կողմից չէին ընդունվել:
Հաջորդ՝ դեկտեմբերի 12-ին նշանակված նիստը ևս այսօր հետաձգվել է մինչև դեկտեմբերի 14-ը՝ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի խնդրանքով՝ նա դեկտեմբերի 12-ին պետք է մասնակցի Սյունիքի մարզի դատարանում նախապես նշանակված նիստին, որին չմասնակցել չի կարող:




Լրահոս