Սերժ Սարգսյանը ՀՅԴ 7-կետանոց ծրագրի 2 կետին է դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 8-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կայացել է երկարատև քննարկում ՀՅԴ առաջադրած յոթկետանոց հիմնադրույթների վերաբերյալ:
Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն yerkir .am-ին տեղեկացրել է, որ վերոնշյալ հանդիպմանը  ՀՀ նախագահը դեմ է արտահայտվել խորհրդարանական համակարգին անցմանը և հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ կետին: Նախագահը նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների մասով իր քայլը ճիշտ է եղել, իսկ ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին, նա հայտարարել է, որ խնդիրը կառավարման համակարգը փոխելու մեջ չէ:
“Նախագահի հետ կայացած հանդիպումը ՀՅԴ հերթական հանդիպումների շարքից էր”: Նա ընդգծեց, որ թեև մինչև հիմա որևէ քաղաքական ուժի հետ հանդիպման արդյունքները չեն հրապարակել, բայց ՀՀԿ և ՀՀ նախագահի հետ հանդիպման որոշ մանրամասներ կասի:




Լրահոս