
Այսօր ևս շարունակվում է բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում: Քաղաքացիները պահանջը մեկն է` չեղարկել էլ.էներգիայի թանկացման որոշումը:
Ցուցարարներին չի բավարարում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որի համաձայն կառավարությունն իր վրա է վերցնում օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլ.էներգիայի թանկացված մասնաբաժինը` մինչ ՀԷՑ-ում կանցկացվի աուդիտ:
Ներկայացնում ենք լուսանկարներ վերջին ժամերին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններից: