Բաղրամյան պողոտայում ցուցարարները նոր համակարգող խմբեր են ստեղծել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներից Նարեկ Այվազյանը նշեց, որ նախաձեռնող խումբ է ստեղծվել, որը համակարգելու է մյուս խմբերի աշխատանքը:

Նա հայտնեց, որ 10 հոգանոց խմբեր են ստեղծվել: Դրանք են` արագ արձագանքման, հասարակական կարգի պահպանման, տեխնիկական խնդիրների, հասարակայնության հետ աշխատող, իրավաբանական և ֆինանսատնտեսական խմբեր։

Խմբերի  կազմում ընդգրկվել են Նարեկ Այվազյանը, Դավիթ Սանասարյանը, Հունան Կնյազյանը, Հովիկ Ենոքյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հայրապետյանը, Պավել Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը և այլք:

Նա նշեց, որ այդ համակարգող խմբերում պետք է քննարկումներ անեն, ապա այդ խմբերից մեկական անդամ քննարկումները ներկայացնեն նախաձեռնող խմբին և վերջնական որոշում կայացվի:




Լրահոս