Կառավարությունում Սերգո Կարապետյանի ինքնաքարոզչությունը ծիծաղի առարկա է դարձել. «Գելաս պակուշայ, ծիրան՝ պասմատրի». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վերջին շրջանում մշտապես հրաժարվում է լրագրողների հարցերին պատասխանել` բացառությամբ Հանրային հեռուստաընկերության լրագրողների: Կարապետյանն այնքան արագությամբ է անհետանում լրագրողների տեսադաշտից, որպեսզի կարողանա վայրկյան առաջ խուսափել իր համար անցանկալի հարցեր լսելուց ու դրանց պատասխանելուց: Սերգո Կարապետյանն արդեն չորսուկես տարի է, ինչ զբաղեցնում է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը, բայց թերեւս այդպես էլ չի ընկալել, որ ինքը պետական պաշտոնյա է եւ պարտավոր է պատասխանել լրագրողների հարցերին, անկախ այն բանից՝ դրանք իր սրտով են, թե ոչ: Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը մի պաշտոն է զբաղեցնում, որն իր էությամբ հանրային է եւ հարկատուների հաշվին աշխատավարձ է ստանում: Նա պարտավոր է հասարակությանը հուզող հարցերին հստակ պատասխաններ տալ: Ծիրանների ֆոնին սելֆիներ անելը դեռ աշխատանք չէ:

Ի դեպ, Կառավարությունում եւս Կարապետյանի ինքնաքարոզչությունը ծիծաղի առարկա է դարձել: Գործընկերները միմյանց դիմելիս մեջբերում են նախարար Կարապետյանի խոսքերը. «Գելաս պակուշայ, ծիրան՝ պասմատրի»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս