Դեկտեմբերի 7-ին Սուրբ փրկիչ հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն: 24-ամյա վաղեմության արհավիրքի եւ նրա հետեւանքների, ողջ աշխարհի եւ հատկապես եղբայրական վրաց ժողովրդի ցուցաբերած անգնահատելի օգնության մասին խոսեցին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրգորյանը, Աջարիայի հայության հոգեւոր առաջնորդ Արարատ քահանա Գամբալյանը, բաթումահայեր, որից հետո ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին խաչքարի մոտ:
Արարողությանը ներկա էին նաեւ աղետի օրերին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնած վրացի փրկարարներ ու շինարարներ: