
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արձակուրդում գտնվող ՀՀԿ-ական պատգամավորներն այս օրերին հարազատ կուսակցությունից շրջաբերական են ստացել՝ մինչև հուլիսի 2-ը որևէ տեղ չգնալ, չբացակայել Հայաստանից: Այդ օրը տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի ընդլայնված կազմով նիստ:
Որևէ մեկը չգիտի, թե ինչ հարցերի շուրջ: Հոգնատանջ ՀՀԿ-ականները հույս են փայփայում, որ հավաքը տեղի կունենա ոչ թե Մելիք-Ադամյանում, այլ Սևանի ափի «օբյեկտներից» մեկում, ինչպես երբեմն-երբեմն պատահում է: Նրանք կարծում են, որ այդ օրը «պուսկ» կտրվի սահմանադրական բարեփոխումների գործընթացին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։