Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործն ուղարկվել է ԱԱԾ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ինչպես հայտնի է, քննում էր ՀՀ քննչական կոմիտեն: Պարզվում է՝ հունիսի կեսերին ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել է մարզպետի դեմ կատարված մահափորձի գործը` նյութերին ծանոթանալու համար: Եւ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դատախազությունում որոշել են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործը չվերադարձնել քննչական կոմիտե, այլ այն ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար:

Թե ինչու է նման որոշում կայացվել, դժվար է ասել, քանի որ դատախազությունից պաշտոնապես հրաժարվեցին մեկնաբանել՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը: Ինչպես հայտնի է՝ շատ շրջանակներ, այդ թվում եւ իրավապահ համակարգում, չեն հավատում մարզպետ Խաչատրյանի մահափորձին: Տեսնենք՝ ԱԱԾ-ում հավատացողներ կլինե՞ն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս