Ստեփանծմինդա-Լարս անցակետով ծիրան արտահանող մեքենաների կուտակումներ են առաջացել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ստեփանծմինդա-Լարս անցակետով ծիրանի արտահանում իրականացնող մեր հայրենակիցները խմբագրություն են ահազանգել ասելով, որ 24-ժամյա գրաֆիկը նվազեցնելու հետևանքով անցակետում կուտակումներ են առաջացել: Մեր գրուցակիցը, ով չցանկացավ իր անունը նշել, դժգոհեց, «խնդիրը արհեստականորեն է ստեղծվել, երկրորդ պատճառն էլ այն է, որ ռուսական կողմի անցակետը վատ է աշխատում, և մեծ հերթեր են գոյանում»:

Այս կապակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեզ հավաստիացրեց, որ այնտեղ այլ սկզբունքով են աշխատում: «Վստահեցնում եմ՝ արդեն կուտակումներ չկան, ուղղակի այնտեղ անձնակազմի հետ կապված խնդիրներ կային, որ չէր բավարարում, սակայն հարցն արդեն կարգավորված է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս