«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում երբեմնի ըներների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: Ընկերներից մեկը դանակահարել է ընկերոջը՝ մեղադրելով իր ընտանիքի քայքայման մեջ: Վիճաբանության պատճառների եւ դեպքի մասին առավել մանրամասներ մեզ փոխանցեց դանակահարող Կորյուն Մելոյանը, ով, սակայն, ընկերոջ կողմից ծեծի է ենթարկվել եւ մեզ հետ զրուցելիս` գտնվում էր անկողնային վիճակում: Մելոյանի խոսքով՝ ընկերների միջեւ ծագած վիճաμանության արմատները շատ ավելի խորն են, քան պատկերացնում ենք. «Հիմնական պատճառը շատ խորն է ու ցավալի. էդ մարդը իմ ընտանիքն է քայքայել: Նա իմ մտերիմ ընկերն էր, գնում-գալիս
էր մեր տուն: Բայց չգիտեմ ոնց ու ինչ եղանակով՝ իր ընտանիքն ունենալով հանդերձ, կարողացել է գայթակղել արդեն նախկին կնոջս ու իրենով անել:
Ու դրանից հետո, երբ արդեն ամեն բան բացահայտվեց, ինձ անամոթաբար ասում էր` «կարացել եմ, կնկադ ինձանով եմ արել, կըռնաս` դու էլ արա»: Սրանից մի ամիս առաջ էլ զանգեց ինձ ու ինչպես միշտ՝ ծաղրուծանակի տոնով ասեց, որ իրեն բոլորն
են «շոռ աչք» ասում, ընենց որ, ես չնեղվեմ, որ մենակ իմ կնոջն է «շոռ աչքով»
նայել: Ես ասեցի՝ ինչի դու, մեր տուն մտնել-դուրս գալուց «շոռ աչքո՞վ» ես մտել: Ինքն էլ բա` է՜, միամիտ, ու ծիծաղելով անջատեց:
Ամսի 29-ին էլ, եկել էր իր աղջկա տուն, դրսում նստած էի, տեսա, կանչեցի ասեցի լսի՝ էդ իբր լավ μան ես արել, հիմա էլ ձե՞ռ ես առնում: Ասեց՝ արի անցնենք տուն: Մտա տուն, ինքը ինձ սկսեց հարվածել: Ընկա գետնին, հետո թե ոնց եղավ` ինքնատիրապետումս կորցրեցի, դանակը հանեցի ու խփեցի: Պատկերացրեք՝ դրանից հետո էլ ինքը էլի ծիծաղում ու ձեռ էր առնում ինձ, իրեն լավ տղա էր համարում, որ կարողացել է ընկերոջ կնոջը իրենով անի, ընկերոջ տունը քանդի՝ բառիս բուն իմաստով: Հերիք չի՝ տունս քայքայեց, հիմա էլ՝ զոռով շառի
մեջ է գցում, որ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես վերջնականապես ոչնչացնի, գցի բերդի դռները»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: