
Երգչուհի Սոֆի Մխեյանը “Ֆեյսբուքի” իր էջում գրել է. “Ոնց եմ սիրում, որ մարդիկ ոչ միայն մտածում, նաեւ հարգում են իրենց երկրպագուներին եւ հանդիսատեսին եւ մատուցում նորն ու հետաքրքիրը: Սիրուշո, պաչում եմ եւ շնորհավորում եմ: Ուրախ եմ, որ չենք վազում էժանագին երաժշտության ետեւից եւ մեկ է` ուզում ենք ստեղծել նորը: Ոչինչ որ շատերը կքննարկեն, կսիրեն կամ հակառակը, կարեւորը` ինքդ քեզ հարգես ու արված աշխատանքդ”: Հիշեցնենք, որ Սիրուշոն Facebook-ի իր Eurovision Song Contest էջում արդեն ներկայացրել է իր նոր “ՊռեԳոմեշ” անվանումով երգը, որը մեծ արձագանքներ է գտել երկրպագուների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում: