
The Globe and Mail-ը գրում է, որ Տորոնտոյի IKEA խանութ-սրահ է այցելել վերարկուով մի կապիկ։ Ավելի ուշ պարզվել է, որ կենդանին փախել է տերերի մեքենայից։ Խանութի այցելուները, լուսանկարել են կենդանուն, նրա մասին գրել Twitter-ում, և շատ արագ կապիկի մասին լուրը տարածվել է սոցցանցերում:
Մասնագետները նշել են, որ կապիկն առողջ է, սակայն խանութ այցելելուց հետո նա սթրես է տարել։ Կենդանու տերերը կտուգանվեն 240 դոլարով, իսկ կապիկին նրանց չեն վերադարձնի, քանի որ Օնտարիո նահանգում արգելված է կապիկ պահելը: