
Ոստիկանությունն այսօր առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել ալկոհոլ օգտագործած երեք անձի:
Նրանք մի քանի ժամ շարունակ պողոտայում նստացույց անողների մոտ խմել են գարեջուր, վիճաբանել, հրաժարվել լքել տարածքը: Ոստիկանները ստիպված են եղել նրանց տարածքից հեռացնել ոստիկանական մեքենայով: