Պերմյակովի գործը Հայաստանին հանձնելու որոշումը կայացվել էր դեռ ապրիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության քրեական գործը Հայաստանի իրավապահներին փոխանցելու մասին քաղաքական պայմանավորվածությունը` ՀՀ եւ ՌԴ իշխանությունների միջեւ, ձեռք է բերվել այս տարվա ապրիլի 24-ին` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երեւան կատարած այցի ժամանակ: Իսկ համապատասխան իրավական փաստաթղթերը ստորագրվել են արդեն մայիսի 8-ին` Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ: Ի սկզբանե ենթադրվել է, որ այդ մասին կհայտարարվի այն ժամանակ, երբ արդեն գործի նախաքննությունն ամբողջությամբ ավարտված կլինի:

Սակայն էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի սկսվելուց հետո որոշվել է հենց այս փուլում այդ մասին հայտարարել՝ հակառուսական տրամադրությունները ՀՀ-ում չխորացնելու համար:

Ի դեպ, Ավետիսյանների փեսան՝ Արթուրը, քրեական գործը ՀՀ իրավապահներին հանձնելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ուրախ է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կատարեց իր խոստումը: «Մեր կորուստը կորուստ է, բայց գոնե շատ հարցերի պատասխան այս քայլով հույս ունենք, որ կստանանք: Մենք անգամ չէինք էլ սպասում, որ ընդհանրապես գործը կփոխանցվի, բայց արդյունքը կա, հիմա սպասենք զարգացումներին»,- ասաց Ավետիսյանների փեսան:




Լրահոս