Դոմոդեդովոյում ադրբեջանցիների մասնակցությամբ ծեծկռտուք է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոմոդեդովոյում 10 մարդու մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Ադրբեջանից ժամանած երեք և Ուզբեկստանից ժամանած մեկ քաղաքացներ հայտնվել են հիվանդանոցում, «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունից:

«Երեքշաբթի օրը՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, Սոնինո գյուղում՝ տեղի խանութի դիմաց, ծեծկռտուք է սկսվել 10 մարդու մասնակցությամբ, ինչի արդյունքում Ադրբեջանի 3 քաղաքացի, որոնց թվում է 1 անչափահաս, ինչպես նաև Ուզբեկստանի 1 քաղաքացի հոսպիտալացվել են»,- ասել է մամլո կենտրոնի աշխատակիցը:

Նա հավելել է, որ առավել ծանր դանակի հարվածներ է ստացել Միջին Ասիայից եկվորը, ով անգիտակից վիճակում է գտնվում:




Լրահոս